Մոսկվան հետևում է Սամվել Կարապետյանի գործին և պատրաստ է գործարարին ցանկացած օգնություն ցուցաբերել՝ որպես Ռուսաստանի քաղաքացի՝ լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք չենք ուզում միջամտել Հայաստանի ներքին գործերին, բայց, իհարկե, ամենայն ուշադրությամբ հետևում ենք այն ամենին, ինչ կապված է Ռուսաստանի քաղաքացիների հետ։ Ակնկալում ենք, որ Սամվել Կարապետյանի բոլոր օրինական իրավունքները կպահպանվեն»,- շեշտել է Պեսկովը։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
20.09.2016 | 00:02

Մի՛ ասա, թե հանուն Տիրոջ ապստամբեցի, քանզի պետք չէ անել այն, ինչ ատեց Տերը։ Մի՛ ասա, թե նա՛ ինձ մոլորեցրեց, քանզի նրան հարկավոր չէ մեղավոր մարդը։ Տերն ատեց բոլոր գարշելի բաները, դրանք հաճելի չեն Տիրոջից երկնչողներին։ Նա ի սկզբանե մարդուն ստեղծեց և նրան թողեց իր իսկ կամքի ձեռքին։ Եթե կամենաս, կպահես պատվիրանները և հաճությամբ կպահպանես քո հավատը։ Քո առջև Տերը կրակ և ջուր է դրել, որին կամենաս՝ կմեկնես քո ձեռքը։ Մարդու առջև են կյանքն ու մահը, ինչ հաճելի կթվա իրեն՝ կտրվի նրան։ Արդարև, մեծ է Տիրոջ իմաստությունը, նա հզոր է իր կարողությամբ և տեսնում է ամեն բան։


Սիրաքի իմաստությունը 15. 11-19

Դիտվել է՝ 1875

Մեկնաբանություններ